Իրանը սկսում է բարձր ճշգրտության հրթիռների զանգվածային արտադրությունը

Մոտ ապագայում Իրանը կսկսի բարձր ճշգրտության հրթիռների արտադրություն: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, հաղորդում է իրանական IRIB News ռադիոկայանը:

Վահիդիի խոսքով՝ ներկայում այս հրթիռները գտնվում են փորձարկման փուլում:

Հուլիսի սկզբին Իրանում տեղի են ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների «Մեծ մարգարե-7» ստորաբաժանման եռօրյա զորավարժությունները, որի ընթացքում հրիթիռային հարված է հասցվել պայամանական ոչ տարածաշրջանային թշնամուն:

Իրանական արաբալեզու «Ալ Ալամ» հեռուսատաալիքի փոխանցմամբ՝փորձարկվել են «Շահաբ-1», «Շահաբ-2», «Շահաբ-3» և բալիստիկ այլ հրիթռներ: Արևմտյան փորձագետների կարծիքով՝ Իրանը Մերձավոր Արևելքում իսրայելական և ամերիկյան ռազմաբազաներին հարվածելու համար բավարար քանակությամբ հրթիռներ ունի:

Մեկնաբանել