Ուկրաինան առաջարկում է վերադառնալ խաղաղության օրակարգին․ Զելենսկի

Ուկրաինան չի ընտրել պատերազմի ճանապարհը, սակայն Ուկրաինան առաջարկում է վերադառնալ խաղաղության օրակարգին։ Ըստ «Українська правда»-ի՝ այդ մասին փետրվարի 24-ին Կիևում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ոչ ոք չի կարող համոզել կամ ստիպել մեզ՝ Ուկրաինայի ժողովրդին, հրաժարվել մեր անկախությունից, ազատությունից և ինքնիշխանությունից։ Այդուհանդերձ, տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանի կառավարությունը հենց դրան է փորձում հասնել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։