Թալիբանը Ուկրաինային և Ռուսաստանին «զպվածության և երկխոսության» կոչ է անում

Աֆղանստանում անցած տարի իշխանության եկած Թալիբանը զպվածության կոչ է անում Ուկրաինային և Ռուսաստանին։ Թալիբների իշխանության արտաքին գործերի նախարար Աբդուլ Քահար Բալխին Թվիթերում փետրվարի 25-ին հրապարակել է Աֆղանստանի իսլամական էմիրության հայտարարությունը Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։

«Աֆղանստանի իսլամական էմիրությունը ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին և մտահոգություն է հայտնում խաղաղ բնակչության շրջանում զոհերի իրական հնարավորության առնչությամբ։

Իսլամական էմիրությունը երկու կողմերին զսպվածության կոչ է անում։ Բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են բռնության աճի հանգեցնել։

Աֆղանստանի իսլամական էմիրությունը, իր չեզոք արտաքին քաղաքականությանը համահունչ,հակամարտության երկու կողմերին կոչ է անում լուծել ճգնաժամը երկխոսության միջոցով և խաղաղ ճանապարհով։

Իսլամական էմիրությունը նաև կոչ է անում հակամարտող կողմերին ուշադրություն դարձնել Ուկրաինայում բնակվող աֆղան ուսանողների և միգրանտների կյանքի պաշտպանությանը»։

Մեկնաբանել