Եվրոպայի խորհուրդը կասեցրել է Ռուսաստանի ներկայացուցչության իրավունքները

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կասեցրել է Ռուսաստանի ներկայացուցչության իրավունքը՝ կանոնադրության երրորդ հոդվածի կոպիտ խախտման առնչությամբ․ այն պարտավորեցնում է բոլոր անդամներին ճանաչել օրենքի գերակայության սկզբունքը։

Կանոնադրության ութերորդ հոդվածով՝ այս դեպքում պետությունը զրկվում է ներկայացուցչության իրավունքից ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում, Նախարարների կոմիտեում և այլ մարմիններում։ Նախարարների կոմիտեն կարող է պետությանն առաջարկել դուրս գալ ԵԽ-ից, իսկ մերժման դեպքում՝ հեռացնել նրան։

Որոշումն ուժի մեջ է մտել անհապաղ՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների հետևանքով։

Կազմակերպության հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ ԵԽ անդամ և ԵԽ համապատասխան կոնվենցիաների կողմ, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։

Շեշտվում է, որ կասեցումը վերջնական միջոց չէ, այլ՝ ժամանակավոր և բաց է թողնում հաղորդակցության խողովակները։

Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ իրադարձությունների մասին ավելի մանրամասն՝ այստեղ։

Մեկնաբանել