Կորոնավիրուսից 20 մարդ է մահացել

կորոնավիրուս - covid19

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 26-ին հաստատվել է կորոնավիրուսի 631 նոր դեպք՝ 4183 թեստավորումից։ Առողջացել է 1463 մարդ, մահացել՝ 20-ը։

«Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 419 423 դեպք, որոնցից 399 704 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9 681 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8 433 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 605 է: Ընդհանուր կատարվել է 288 8510 թեստավորում»,- նշում են գերատեսչությունից։

Մեկնաբանել