Նոր օր դիվանագիտության դաշտում. Զելենսկի

zelenski

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «դիվանագիտության դաշտում նոր օրը սկսվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցով»։ Այդ մասին նա գրել է Թվիթերի իր էջում՝ հավելելով, որ գործընկերների կողմից ուղարկած զենքն ու ռազմական տեխնիկան հասնում է։ Իր հերթին Էմանուել Մակրոնը, ըստ լրատվամիջոցների, հայտարարել է, թե «պատերազմը երկար կտևի» և կոչ է արել պատրաստվել Եվրոպայի համար երկարաժամկետ հետևանքների։

Միաժամանակ Ուկրաինայում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Կիևի քաղաքապետը հաղորդել է, որ մետրոն անցել է «ապաստարանի ռեժիմի, այսինքն՝ մարդկանց փոխադրում չի իրականացվելու»։

Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, երեկվա ընթացքում շարունակել են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և ռուս պաշտոնյաների նկատմամբ։ Այդ սանկցիաները վերաբերել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։

Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ իրադարձությունների մասին ավելի մանրամասն՝ այստեղ։

Մեկնաբանել