Ռուսական ուժերը վերսկսել են առաջխաղացումը Ուկրաինայում. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին ռազմական գործողությունները կանգնեցնելու հրաման է տվել, սակայն պաշտոնական Կիևից կողմից բանակցությունները մերժելու պատասխանը ստանալուց հետո որոշել է վերսկսել հատուկ գործողությունը Ուկրաինայի տարածքում։ Այդ մասին, ըստ ռուսական լրատվամիջոցների, հայտարարել է Պուտնի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանի նախագահը հրաման էր տվել դադարեցնել ռուսական բանակի առաջխաղացումը, թեև որոշ հատվածներում ռազմական գործողությունները շարունակվում էին։ Ուկրաինան, սակայն, հրաժարվել է բանակցություններից, և այսօր՝ փետրվարի 26-ի առավոտյան, ռուսական բանակի հիմնական ուժերի շարժը վերսկսվել է՝ համաձայն հատուկ գործողության ծրագրի»,- ասել է Պեսկովը։

Պաշտոնական Կիևից հաստատել են բանակցություններից հրաժարվելու տեղեկությունը։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասել է, որ Ռուսաստանի պահանջներն անընդունելի են իրենց համար։ Ըստ նրա՝ ուկրաինական կողմը այդ պահանջները որակում է որպես կապիտուլյացիա պարտադրելու փորձ։

Մեկնաբանել