Խրամորթ, Արցախ․ «Մի քանի օր է՝ ադրբեջանցիները հեռանալու կոչեր են անում»

Փետրվարի 25-ից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչները սոցիալական ցանցերում տեղեկություններ ու տեսանյութ են տարածում, որում լսվում է արդբեջանցիների ձայնը՝ հայերենով․ «Կոչ ենք ենք անում դադարեցնել ինժեներական աշխատանքները և անհապաղ հեռանալ մեր տարածքներից։ Հակառակ դեպքում ուժ կկիրառենք։ Կորուստների համար պատասխանատվությունը ընկնելու է ձեզ վրա։ Դուք գտնվում եք Ադրբեջանի Հանրապետության տարածքում, այստեղ իրականացված ցանկացած գործունեություն կարգավորվում է Ադրբեջանի օրենքներով»։

ՍիվիլՆեթը փետրվարի 26-ին այցելեց Խրամորթ և զրուցեց տեղացիների հետ։ Պարզվեց, որ արդբեջանցիների ասած «ինժեներական աշխատանքը» հայերի կողմից կառուցվող ջրատար համակարգն է։ Խրամորոթը գտնվում է Աղդամի շրջանի հարևանությամբ։ Շարժման տարիներին այն վտանգված էր, 1992-ի հունվարին ադրբեջանցիները գրավել են գյուղը։ 1993-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է ազատագրել Խրամորթը։