Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են Ռուսաստանի ռազմական գործողությունները Ուկրաինայում։
Կրեմլի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հեռախոսազրույցում քննարկվել են երկկողմ ու տարածաշրջանային մի շարք հարցեր՝ ի շարունակություն փետրվարի 22-ին Մոսկվայում ռուս-ադրբեջանական բանակցությունների անցկացման։
Այսօր՝ ավելի վաղ, հեռախոսազրույց էր տեղի ունեցել նաև Պուտինի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։