Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար․ Պեսկով

Ռուսաստանի պատվիրակությունն արդեն ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով, պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության եւ այլ գերատեսչությունների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։

«Ռուսական կողմն արդեն պատրաստ է բանակցություններին Գոմելում, այժմ մենք սպասում ենք ուկրաինացիներին»,- ասել է Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին։

Բելառուսի ԱԳՆ-ն, իր հերթին, նշել է, որ հանդիպման համար նախապատրաստել են անհրաժեշտ ամեն ինչ և այժմ զբաղված են արարողակարգային հարցերի լուծմամբ։