Հայաստանի Կենտրոնական բանկի հայտարարությունը ՎՏԲ-Հայաստան բանկի վերաբերյալ

Հայաստանի Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված ՎՏԲ բանկի հայաստանյան մասնաճյուղի՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի գործունեության վերաբերյալ։

«Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստեղծված է ՀՀ օրենսդրությամբ, կարգավորվում ու վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան բանկի ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ, բացառությամբ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների, որոնց հետ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Բանկի www.vtb.am պաշտոնական կայքում»,- ասված է հայտարարությունում։

Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ ՎՏԲ-Հայաստան բանկն ունի բավարար իրացվելիություն և կապիտալ սպասարկելու իր բոլոր պարտավորությունները․ «Բանկին հասանելի են նաև Կենտրոնական բանկի կողմից իրացվելիության տրամադրման մշտական հնարավորության գործիքները»։

***

Փետրվարի 24-ին ռուսական զորքերը ներխուժել են Ուկրաինա։ Դրան զուգահեռ Արևմուտքը պատժամիջոցներ էր կիրառել Ռուսաստանի նկատմամբ։ ԱՄՆ-ն արդեն հայտարարել է ռուսական չորս բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Նաև ընթանում է Ռուսաստանին համաշխարհային միջբանկային SWIFT համակարգից անջատելու գործընթացը։

Մեկնաբանել