Հայաստանում փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված մոտ 8 հազար մարդ

Հայաստանում փետրվարի 27-ին կատարվել է 2 804 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 4,9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 837 մարդ։ Արձանագրվել մահվան 12 դեպք։

Փետրվարի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 419 832 դեպք, որոնցից 401 677-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 894 588 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 8 088 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 461 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 606 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 87-րդ տեղը՝ 419 832 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 1 605 472 դեպքով, Ադրբեջանը 66-րդ տեղում է՝ 785 301 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 14 025 181 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 7 040 467 դեպքով։

Մեկնաբանել