ԱԺ-ն սկսել է հերթական նիստերի աշխատանքը․ օրակարգում նախագահի ընտրության հարցն է

ՀՀ Ազգային ժողովը մարտի 1-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգերի քննարկմանն անցնելը` ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 14 տարի առաջ` մարտի 1-2-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհվածների հիշատակը:

Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց: Մարտի 1-ին խորհրդարանը կքննարկի նաև Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցը:

Մարտի 2-ի նիստում Ազգային ժողովը կքննարկի Հանրապետության նախագահի ընտրության հարցը։

***

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրելու է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։

Հունվարի 23-ին նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ որոշել է հրաժարական տալ իր պաշտոնից։