Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանն ու Մակրոնը անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը, ինչպես նաև մտքեր են փոխանակել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

«Զրուցակիցներն անդրադարձել են Փարիզում նախատեսվող Հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովի անցկացմանն ու առաջիկայում կայանալիք իրենց հանդիպմանն առնչվող օրակարգային հարցերին»,- տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։

Մեկնաբանել