Մարտի 1-ին Ժնևում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ն։
Արարատ Միրզոյանն ընդգծել է կազմակերպության գործունեության կարևորությունը՝ ուղղված Արցախում հումանիտար հարցերի կարգավորմանը:
«Այս համատեքստում Արարատ Միրզոյանը Պիտեր Մաուրերի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությանը, ինչպես նաև բռնի անհետացման դեպքերի և անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտմանը»,- ասված է հաղորդագրությունում։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտել է նաև միջազգային կառույցների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքն ապահովելու անհրաժեշտությունը: