Ամբողջությամբ արգելափակվել է Ուկրաինայի զինված ուժերի ելքը Ազովի ծով, հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) ուժերի առաջխաղացումը շարունակվում է։ ԴԺՀ զորքերը հասել են Դոնեցկի մարզի վարչական սահման և միացել ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներին, որոնք Ազովի ծովի ափի երկայնքով հսկողության տակ են վերցրել Ուկրաինայի շրջանները։
«Այսօրվանից ԶՈւ ստորաբաժանումների դուրս գալն Ազովի ծով ամբողջությամբ արգելափակվել է»,- հայտարարել է Կոնաշենկովը: