Ուկրաինան պնդում է՝ բելառուսական զորքերը մտել են իր տարածք, Լուկաշենկոն հերքում է

Ըստ ուկրաինական պաշտոնական աղբյուրների՝ բելառուսական բանակը ներքաշվել է ռուս-ուկրաինական պատերազմի մեջ։ Այդ մասին մարտի 1-ին հայտնել է «Ունիան» գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի հատուկ կապի և տեղեկավության պետական ծառայությանը։

«Բելառուսը ներքաշվեց պատերազմի մեջ։ Բելառուսական բանակը մտել է Չեռնիգով (շրջան Ուկրաինայի հյուսիսում – խմբ.)»,- նշել է գործակալությունը։

Միաժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը չի նախատեսում մասնակցել Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությանը. «Բելառուսական բանակը որևէ մասնակցություն չի ունեցել և չունի մարտական գործողություններին։ Մենք կարող ենք դա ապացուցել յուրաքանչյուրին, սակայն դրա կարիքն այսօր չկա։ Ամերիկացները խոստովանել են՝ չեն տեսնում, որ Բելառուսի զինված ուժերը մասնակցում է այդ հատուկ գործողությանը»,- ասել է Լուկաշենկոն։

Նա նաև հայտնել է, որ Բելառուսն ամրացնում է Ուկրաինայի հետ հարավային սահմանը և այնտեղ տեղակայում է լրացուցիչ ստորաբաժանումներ։ Լուկաշենկոյի խոսքով՝ վերջին օրերին տեղեկություններ են ստացվել, որ «Ուկրաինայի տարածքից հնարավոր է դիվերսիոն խմբեր ներթափանցեն Բելառուս»։

Մեկնաբանել