Հաստատվել է կորոնավիրուսի 342 նոր դեպք, առողջացել է 755 մարդ

Հայաստանում մարտի 1-ին կատարվել է 4 020 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 342 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 8,5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 755 մարդ։ Արձանագրվել մահվան 15 դեպք։

Մարտի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420 498 դեպք, որոնցից 403 671-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 902 684 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 6 717 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 493 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 617 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 87-րդ տեղը՝ 420 498 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 1 612 319 դեպքով, Ադրբեջանը 66-րդ տեղում է՝ 786 502 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 14 149 341 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 7 060 741 դեպքով։

Մեկնաբանել