Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Ելիսեյան պալատը։

Մակրոնն ու Ալիևը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի հետևանքով առաջացած էներգետիկ խնդիրների առնչությամբ։

***

Մարտի 1-ին Մակրոնը հեռախոսազրույց էր ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները անդրադարձել էին Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին,ինչպես նաև մտքեր են փոխանակել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։