Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մարտի 2-ին մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ ՍԴ դիմելու միջնորդությունը։
Նախորդ օրը պաշտպանական կողմը պնդել էր, թե «դատավարության շրջանակում լրջագույն խնդիր է առաջանում, երբ ներկայացված մեղադրանքը կառուցված է որոշակի ընդհանրական ձևակերպումների հիման վրա»։ Այս հիմքով էլ կողմը միջնորդել էր դատարանին դիմել ՍԴ՝ խնդիրը հանգուցալուծելու նպատակով։
Քոչարյանի պաշտպանները մեղադրանքի անորոշության մասին սկսեցին խոսել փետրվարի 15-ի նիստի ընթացքում, երբ մեղադրողը Ռոբերտ Քոչարյանի և Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի գործով հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։
Քոչարյանը ևս այդ նիստին պնդեց, թե «իսկապես չի հասկանում մեղադրանքի էությունը»:
․․․
Քրեական գործի համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով նախագահի պաշտոնը՝ չարաշահել է պաշտոնեական դիրքն ու գործարար Սիլվա Համբարձումյանից միջնորդավորված ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 մլն դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլար կաշառք։
Գևորգ Թոսունյան