Այ դավաճաննե՛ր․ Փաշինյանն ու ընդդիմադիրները որակումներ փոխանակեցին

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը մարտի 2-ին Ազգային ժողով – կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, խոսելով թանկացումների, տնտեսական վիճակի մասին, հարց բարձրացրեց, որ կարող է հացահատիկի դեֆիցիտ առաջանալ, քանի որ իշխանությունները հանձնել են Արցախի 75 տոկոսը։ Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր երկու խմբակցություններին մեղադրեց դավաճանության մեջ. «Դե ասեք, այ դավաճաններ, ինչու եք հայրենիքը դրել սակարկության»,- դիմեց նա ընդդիմադիրներին՝ նկատի ունենալով Արցախյան բանակցային գործընթացը։ Հարցուպատասխանին հաջորդեց թեժ վիճաբանություն, ընդդիմադիրները լքեցին դահլիճը։

Մեկնաբանել