Շվեյցարիայի իշխանությունները սառեցրել են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին ու նրա շրջապատին պատկանող $700 մլն-ի ֆինանսական ակտիվները։ Ինչպես հաղորդում են եգիպտական լրատվամիջոցները, սա հավելյալ պատժամիջոց է Հոսնի Մուբարաքի և նրա շրջապատի նկատմամբ։
Նախկինում Շվեյցարիան սառեցրել էր Մուբարաքի հետ կապ ունեցող $414 մլն-ի բանկային հաշիվ։
Հիշեցնենք, որ 84-ամյա Հոսնի Մուբարաքը պաշտոնաթող արվեց անցյալ տարվա փետրվարին զանգվածային ցույցերի արդյունքում։ 2012թ․ հունիսին դատարանը նրան դատապարտեց ցմահ ազատազրկման՝ ճանաչելով մեղավոր զանգվածային ելույթների ընթացքում ցուցարարների սպանության մեջ։