Հայաստանը նոր նախագահ ունի

13:00

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը երկրորդ փուլով ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ։ Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 71 պատգամավոր։ Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։

***

Ազգային ժողովի մարտի 2-ի նիստում Վահագն Խաչատրյանը չընտրվեց Հանրապետության նախագահի պաշտոնում։ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 69-ը, բոլորն էլ կողմ են քվեարկել։ Սակայան, նախագահի ընտրության առաջին փուլում թեկնածուին անհրաժեշտ էր պատգամավորների ձայների երեք քառորդը։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։

Ըստ Սահմանադրության՝ եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները։ Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը։

Եթե երկրորդ փուլում էլ նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է երրորդ փուլը, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները։ Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։

***

Հունվարի 23-ին նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ որոշել է հրաժարական տալ իր պաշտոնից։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։ Ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել։

Մեկնաբանել