Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ

Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ։ Մեկ այլ որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանը կազատվի Սյունիքի մարզպետի պաշտոնից։ Հարցերը ներառված են կառավարության՝ մարտի 3-ի նիստի օրակարգում։

Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2020-ի դեկտեմբերին։ Պատերազմից հետո Ղուկասյանը նշանակվեց Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար։

Մինչ Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակվելը Ղուկասյանը Կալավան համայնքում հիմնել էր հաջող բիզնես։ Նիկոլ Փաշինյանի՝ Կալավան այցից հետո որոշվեց նրան նշանակել Սյունիքի մարզպետ։

Մեկնաբանել