Հաստատվել է կորոնավիրուսի 259 նոր դեպք, մահացել է 12 մարդ

Հայաստանում մարտի 2-ին կատարվել է 3 382 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 259 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 7,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 486 մարդ։ Արձանագրվել մահվան 12 դեպք։

Մարտի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420 757 դեպք, որոնցից 404 157-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 906 066 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 6 472 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 505 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 617 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 87-րդ տեղը՝ 420 757 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 1 619 274 դեպքով, Ադրբեջանը 66-րդ տեղում է՝ 787 367 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 14 206 121 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 7 066 975 դեպքով։