Կառավարությունը կսուբսիդավորի թանկացած պարարտանյութի գինը

Կառավարությունը գյուղատնտեսական պարարտանյութերի 60-70 տոկոսի թանկացումը հաշվի առնելով՝ որոշել է աջակցության ծրագիր ներդնել գյուղատնտեսների համար։

Այս տարվա սկզբից ֆերմերները ահազանգում էին պարարտանյութի՝ ավելի քան 3 անգամ թանկացման մասին։ Ազոտական պարարտանյութի մեկ պարկը 8000-ից հասել էր 18-20 հազար դրամի։ Կառավարության որոշմամբ Մինչև 3 հեկտար մշակող ֆերմերների ձեռք բերած պարարտանյութի գինը կսուբսիդավորվի 50 տոկոսի չափով. «Կոչ եմ անում գյուղացիներին ավելի շատ մշակել հողերը, քանի որ այս տարի ակնկալվում է պարենային անվտանգության լուրջ մարտահրավեր մի կողմից, բայց մյուս կողմից էլ սննդամթերքի գներն աճում են ու գյուղատնտեսությունը գնալով դառնում է հրապուրիչ»,-ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ինչպես նշված է որոշման հիմնավորումներում, այս ծրագրի իրականացման համար կծախսվի մոտ 5 միլիարդ դրամ։