Կառավարությունը 6,3 միլիարդ դրամ է հատկացնում նոր ճանապարհների կառուցման համար

Կառավարությունը 6,3 միլիարդ դրամ է հատկացնում նոր ճանապարհների նախագծման, կառուցման ու տեխնիկական հսկողության համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության մարտի 3-ի նիստում։

Ճանապարհաշինական այս ծրագրի շրջանակում նախագծվելու ու հիմնանորոգվելու է Սպիտակի ոլորանների հատվածը, Արարատի մարզի Արտաշատ-Շահումյան-Տափերական-Նոր Կյանք-Ոսկետափ հատվածը, Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհը։ Ընդհանուր հիմնանորոգվող ճանապարհների երկարությունը ավելի քան 26 կիլոմետր է։

6,3 միլիարդից 3,11 մլրդ դրամն անհրաժեշտ է շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, 2,72 մլրդ դրամը՝ 2021-2022թթ. փոխանցիկ թվով 1 ճանապարհահատվածի, տեխնիկական, հեղինակային հսկողության համար, իսկ 482 մլրդ դրամն անհրաժեշտ է 2021 թվականին ավարտված, սակայն ընդունող հանձնաժողովի ակտով չընդունված ճանապարհահատվածների 5 (հինգ) տոկոսի վճարման և ամբողջովին չվճարված հեղինակային և տեխնիկական հսկողության համար ֆինանսական միջոցների նախատեսման նպատակով։

Մեկնաբանել