Խրամորթ, Արցախ․ վերաբնակիչների դժվարությունները

Անդրեյ Թադևոսյանը տեղահանված անձ է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից։ Ներկայում նա փորձում է հողագործությամբ զբաղվել սահմանամերձ Խրամորթ գյուղում, սակայն առերեսվում է տարբեր խնդիրների։ Նրա խոսքով՝ հողը խիստ անհավասար է բաշխված։ Ասում է, որ իրեն ոչինչ պետք չէ պետությունից, միայն հողագործության համար հարմարություններ լինեն, մնացածը ինքը կստեղծի․ «Աջակցման տարբեր ծրագրերը մեր մարդկանց պորտաբույծ են դարձնում, նրանք չեն ուզում աշխատել։ Մինչդեռ պետք է հարմարություններ ստեղծել աշխատասեր ու արարող մարդկանց համար, մնացածը մենք անելու ենք»։

Նախքան պատերազմը Անդրեյը Աղդամի բարեբեր տարածքներում հեկտարներով հող է մշակել։

Մեկնաբանել