Լավրովն ու Միրզոյանը քննարկել են «միջազգային հարթակներում մոտեցումների համաձայնեցումը»

ararat mirzoyan segrey lavrov

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկել են «միջազգային հարթակներում երկու երկրների մոտեցումների համաձայնեցումը»։

Մարտի 4-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր, ինչպես նաև միջազգային ասպարեզում Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումների համաձայնեցումը»,- նշվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։ Հայկական կողմը հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն դեռ չի տվել։

․․․

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը մարտի 2-ի նիստում բանաձև է ընդունել՝ Ռուսաստանից պահանջելով անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը Ուկրաինայի դեմ և դուրս բերել ռազմական ուժերը այդ երկրից։ Բանաձևին Հայաստանը ձեռնպահ է քվեարկել՝ 34 երկրների շարքում։ Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան։ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։

Մեկնաբանել