«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին և «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը համաձայնության են եկել 30-ամյա կիսապաշտպան Կակայի` միլանյան ակումբ վերադարձի մասին, վստահեցնում է La Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ բրազիլացու ծառայություններով էին հետաքրքրված նաև ՊՍԺ-ն և «Նյու Յորք Ռեդ Բուլզը»: «Միլանն» ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է հետ ընդունել Կակային, եթե վերջինս համաձայնի երկու անգամ քիչ աշխատավարձի:
Անցած մրցաշրջանում Կական «Ռեալի» կազմում անցկացրել է 40 հանդիպում` խփելով 8 գոլ:
Մարզական գործընկեր` SportArmenia.com