Հայաստանում կորոնավիրոսով վարակվածների թիվը 5 հազարից քիչ է

Հայաստանում մարտի 6-ին կատարվել է 2 598 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 60 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 377 մարդ։ Արձանագրվել մահվան 12 դեպք։

Մարտի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 401 դեպք, որոնցից 406 570-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 918 947 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 4 653 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 548 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 617 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 88-րդ տեղը՝ 421 401 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 1 626 282 դեպքով, Ադրբեջանը 66-րդ տեղում է՝ 789 332 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 14 353 888 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 7 089 892 դեպքով։

Մեկնաբանել