Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է զոհվել

Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ երկու զինծառայող, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է»,- տեղեկացնոըմ են նախարարությունից։

Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

Մեկնաբանել