Ադրբեջանը 60 մմ տրամաչափի ականանետից կրակել է Խրամորթի ուղղությամբ

խրամորթ գյուղ

Մարտի 8֊ին` ժամը 23։00֊ի սահմաններում, Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից երեք ական արձակելով գյուղի ուղղությամբ։

Ինչպես հայտնում է Պաշտպանության բանակը, հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայում օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է։