Մի շարք մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ

Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, մի շարք մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն»,- ասված է հաղորդագրությունում։

Կենտրոնը վարորդներին հորդորում է նշված հատվածներում երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

Մեկնաբանել