Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի վրա կրակելու լուրը

Արցախի պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարություն, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Մարտի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչից հետո իրենք պատասխան կրակ են բացել։ Այս հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Արցախի ՊԲ-ն նաև հիշեցնում է, որ հենց ադրբեջանական ստորաբաժանումներն են մարտի 7-ին և 8-ին ականանետերից կրակել Խրամորթ գյուղի ուղղությամբ։

Մեկնաբանել