Արցախ․ Նորշենում մտածում են ինքնապաշտպանության մասին

Մարտի 4-ին Մարտունու շրջանի Նորշեն համայնքի հարակից ադրբեջանական դիրքից օդ են կրակել ու միացրել հայտնի ձայնագրությունը՝ հայերենով կոչ անելով բնակիչներին լքել տարածքը։ Նորշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Ավանեսյանը առաջարկում է զինել գյուղացիներին։ Նա կարծում է, որ զինելը քիչ է․ գրագետ պաշտպանության համար կարևոր բաղադրիչ է գործողությունների համակարգումն ու ներդաշնակեցումը։ Նմանատիպ դեպք տեղի է ունեցել երկու շաբաթ առաջ Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում, երբ ադրբեջանցիները կոչ էին արել գյուղացիներին լքել տարածքը։

Մեկնաբանել