Ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական կողմը կրակել է արևմտյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

«Մարտի 9-ին, ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Ժամը 15։00-ի դրությամբ, ըստ ՊՆ-ի՝ իրադրությունը սահմանի այդ հատվածում հարաբերականորեն կայուն է․ «Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է»,- նշում են գերատեսչությունից։

Մեկնաբանել