Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել

խրամորթ գյուղ

Հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից բեկորային վիրավորում է ստացել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի խաղաղ բնակիչը, հայտնում է Արցախի ոստիկանությունը։

«Այսօր, ժամը 10:35-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել: Ականը պայթել է տան բակում։ Վերջինս շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրությունում։