Հայաստանում կորոնավիրոսով վարակվածների թիվը 4 հազարից քիչ է

Հայաստանում մարտի 9-ին կատարվել է 2 769 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 122 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 4,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 235 մարդ։ Արձանագրվել մահվան 3 դեպք։

Մարտի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 714 դեպք, որոնցից 407 583-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 927 322 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 3 937 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 563 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 631 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 88-րդ տեղը՝ 421 714 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 1 631 900 դեպքով, Ադրբեջանը 68-րդ տեղում է՝ 789 883 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 14 458 881 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 7 107 167 դեպքով։

Մեկնաբանել