Խրամորթը՝ ադրբեջանական ձայնագրությունների ու ականների թիրախում

Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում վերջին օրերին անհանգիստ է։ Լարվածությունն սկսվեց հայտնի ձայնագրությունից, որում հայերին կոչ էին անում լքել տարածքը։ Այնուհետև ադրբեջանական կողմը մեծացրեց հարձակման տրամաչափը՝ հրաձգային զենքից անցնելով 60 մմ ականանետի։ Մարտի 9-ի 15։50֊ից մինչև մարտի 10-ի ժամը 05։40֊ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ տրամաչափի ականանետից գյուղի հարակից տարածքի վրա արձակել է ընդհանուր առմամբ 23 ական։ Մարտի 10-ի առավոտյան ֆերմայում աշխատանքներ իրականացնելիս վիրավորվել է Խրամորթի բնակիչ Սուրեն Բաղդասարյանը, նրան կյանքին վտանգ չի սպառնում։