Լավրով-Կուլեբա «բարդ» բանակցություններ․ Ուկրաինան՝ մարտի 10-ին

Մարտի 10-ին տեղի են ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի բանակցությունները․ դրանք տևել են մեկուկես ժամ։ Դմիտրի Կուլեբան հանդիպումից հետո հայտարարել է, որ կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը բանակցությունների վերջին փուլում կարգավորման հստակ առաջարկներ է ներկայացրել Ուկրաինային։ Կիևի յուրաքանչյուր երկրորդ բնակիչ լքել է մայրաքաղաքը, հայտնել է քաղաքապետ Կլիչկոն։

Credits: Ruptly

Մեկնաբանել