Հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման Google Talk (Gtalk) ծառայությունն այսօր անհասանելի է դարձել օգտատերերի համար, հաղորդում է BBC-ն։
Google-ի ներկայացուցիչների խոսքով՝ Gtalk-ի հետ կապված խնդիրներ նկատվել են օգտատերերի մեծ մասի մոտ։ Ընկերությունում խոստացել են հնարավորինս արագ վերականգնել ծառայության բնականոն աշխատանքը: