Մահացել է Ալվարդ Պետրոսյանը

Կյանքի 76-րդ տարում երկարատև ծանր հիվանդությունից մահացել է գրող, արձակագիր, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ընտանիքի մերձավորներից մեկը։

Ալվարդ Բարդուղի Պետրոսյանը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 4-ին, Երևանում։

1978 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ է։

Սովորել է Շիրվանզադեի անվան դպրոցում, 1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

1969-1975 թթ. աշխատել է Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեյում որպես խմբագիր։

1975-1979 թթ. աշխատել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում։

1980-1981 թթ. աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում։

1982-1990 թթ. – «Սովետական գրականություն» («Նորք») գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։

1990-1994 թթ. – «Առագաստ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։

2007 թվականից ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ է։

Մեկնաբանել