Ադրբեջանը ականանետի 120 մմ-ոց երկու արկ է արձակել Խնապատի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ

Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, հայտնում է Արցախի ոստիկանությունը։

«Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ: Տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրությունում։

Արցախի ոստիկանությունից տեղեկացնում են, որ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից էլ բարձրախոսներով գյուղը լքելու կոչեր են հնչում: