Պուտինի խոսքով՝ ռուս-ուկրաինական բանակցություններում դրական տեղաշարժեր կան

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող բանակցություններում դրական տեղաշարժեր կան։ Այս մասին Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ես, անշուշտ, ձեզ կտեղեկացնեմ նաև Ուկրաինայի ուղղությամբ տիրող իրավիճակի մասին և առաջին հերթին՝ թե ինչպես են ընթանում բանակցությունները, որոնք այժմ անցկացվում են գրեթե ամեն օր։ Այնտեղ որոշակի դրական տեղաշարժեր կան, ինչպես ինձ զեկուցեցին մեր բանակցողները»,- ասել է Պուտինը։

***

Փետրվարի 24-ին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո մինչ օրս ռուս-ուկրաինական բանակցությունների երեք փուլ է անցկացվել։ Նախօրեին՝ մարտի 10-ին, Անթալիայում կայացել էր Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը։ ԱԳՆ ղեկավարները քննարկել էին Պուտին-Զելենսկի հանդիպման հնարավորությունը։

Մեկնաբանել