Ադրբեջանը Հայաստանին հինգ կետից բաղկացած առաջարկների փաթեթ է հղել և «սպասում է պատասխանի»

Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունների կարգավորման նոր առաջարկներ է հղել և սպասում է նրա պատասխանին․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը «Անադոլու» գործակալության հետ զրույցում։ Նա հստակեցրել է, որ «ուղերձը հետևյալն է՝ նվաճման գործոնն այլևս չկա, և չնայած անցյալի դժվարություններին՝ ադրբեջանական կողմը հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին»։ Բայրամովի խոսքով՝ «Հայաստանն արդեն մեկ տարի է՝ չի պատասխանում այդ առաջարկներին»։ «Մենք վերջերս Հայաստանին առաջարկների նոր փաթեթ հղեցինք՝ որպես բարի կամքի դրսևորում։ Առաջարկեցինք որոշ հիմնարար սկզբունքներ, որոնք ներառում են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորում։ Հայաստանը պետք է դիտարկի դրանք և պատասխանի։ Եթե Հայաստանն անկեղծորեն ուզում է կարգավորել … Continue reading Ադրբեջանը Հայաստանին հինգ կետից բաղկացած առաջարկների փաթեթ է հղել և «սպասում է պատասխանի»