Մարտի 12-ին Անթալիայի Դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացել է Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի ու Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։
Թուրքական «Անադոլու» գործակալությունը այն որակել է «պատմական երկկողմ հանդիպում»։ Ըստ նույն «Անադոլուի»՝ Չավուշօղլուն հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ հանդիպումը «արդյունավետ էր և կառուցողական»։ Այն տևել է 30 րոպե։ Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան ու Հայաստանը «կայունությանն ու խաղաղությանը միտված ջանքեր են գործադրում»։
Արարատ Միրզոյանը, ըստ Reuters գործակալության, ասել է, որ «շարունակվում է հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ առանց նախապայմանների»։