Վահագն Խաչատուրյանը ստանձնեց Հանրապետության նախագահի պաշտոնը

վահագն խաչատուրյան

Մարտի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը ստանձնեց Հանրապետության նախագահի պաշտոնը:

Ազգային ժողովի հատուկ նիստի ամբողջական հեռարձակումը` ստորև․

Վահագն Խաչատուրյանը Ազգային ժողովի կողմից Հայաստանի նախագահ ընտրվեց մարտի 3-ին։ ԱԺ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միայն արտահերթ ընտրությունների երկրորդ փուլով կարողացավ ընտրել իր առաջադրած թեկնածուին (107 պատգամավորից նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցեցին 71-ը, որոնք կողմ քվեարկեցին)։

Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր էր Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հունվարի 23-ի հրաժարականից հետո։

Մեկնաբանել