Վերջին շաբաթում նոր պատվաստվողների թիվն ավելացել է մոտ 5 հազարով

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր մարտի 13-ի դրությամբ` կատարվել է 2 078 121 պատվաստում, որից 1 100 161-ը պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացածներն են, 947 156-ը՝ երկրորդ դեղաչափը, 28 497-ը՝ երրորդ դեղաչափը կամ բուստերը։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առաջին դեղաչափով պատվաստվածների թիվն ավելացել է 5 079-ով, երկրորդ դեղաչափով պատվաստվածներինը՝ 10 929-ով:

Հայաստանում պատվաստումներ իրականացվում են «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդեռնա» և Pfizer պատվաստանյութերով։ Կարող են պատվաստվել 12 և բարձր տարիքի անձինք՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

«Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են»,- հայտնում են նախարարությունից։

Մեկնաբանել