Վերջին մեկ օրում Արցախում հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել․ ՊԲ

Երեկ՝ օրվա ընթացքում և գիշերը Արցախում հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Մարտի 13֊ին` օրվա ընթացքում, և մարտի 13֊ի լույս 14֊ի գիշերը օպերատիվ֊մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն։ Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել»,- ասված է հաղորդագրությունում։

***

Հայաստանից Արցախ գնացող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից։ Գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։

Վերջին շաբաթվա ընթացքում տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերից, Ադրբեջանը ինտենսիվ կրակոցներ է արձակում Ասկերանի և Մարտունու սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

Մեկնաբանել